20/11/2017 13:56
Մերկելն օգնություն կխնդրի Գերմանիայի նախագահից (Տեսանյութ)
Գերմանիայում հասունանում է քաղաքական ճգնաժամ, ամբողջությամբ տապալվել են իշխող կոալիցիայի կամզակերպման հերթական բանակցությունները: Խորհրդականները 12 ժամ փորձել են համաձայնության գալ, սակայն ապարդյուն: Արդեն երկրորդ ամիսն է, ինչ Գերմանիան փաստացի չունի կառավարում: Անգելա Մերկելը հայտարարել է, որ օգնություն է խնդրելու երկրի նախագահից, փոխանցում է RenTV-ն:
«Վաղն առավոտյան ես կկապվեմ երկրի նախագահի հետ, այդ ժամանակ էլ կտեսնենք` ինչպես կզարգանան իրադարձությունները: Որպես կանցլեր, ես կանեմ ամեն ինչ, որպեսզի երկիրը հաղթահարի այս բարդ շաբաթները», - ասել է Մերկելը:
Ճգնաժամը սկսվեց այն ժամանակ, երբ Մերկելի կուսակցությունը կորցրեց գլխավոր համակիրներին: Այժմ Գերմանիայի առջև 2 ճանապարհ կա` կամ կառավարական փոքրամասնության կազմումը, որի մասին Մերկելը հայտարարել է, որ չի գնա այդ քայլին, քանի որ այն կթուլացնի երկիրն ու կազդի իր կուսակցության հեղինակության վրա, երկրորդ ճանապարհը` վաղաժամ ընտրություններն են: