29/11/2017 17:18
Այսուհետև մեքենայից աղբ նետող քաղաքացին կտուգանվի 5000 դրամով (Տեսանյութ)
«Մաքուր Հայաստան» ծրագիրը թևակոխում է նոր փուլ: Մեկնարկում է «Աղբի տեղն աղբամանում է» խորագրով համապետական սոցիալական արշավը։
Ծրագրին կարող է մասնակցել յուրաքանչյուր քաղաքացի www.cleanarmenia.am կայքի, նաև IOS կամ Android հավելվածների միջոցով։
Այստեղ հնարավոր է տեսնել աղբի կամ աղբավայրի, աղբաշատ վայրի պատկերը` առաջարկելով լուծման տարբերակ։ Համակարգը նաև պետության և քաղաքացիների միջև սերտ համագործակցության օրինակ է` բաց ու թափանցիկ մեխանիզմի միջոցով։