30/11/2017 17:44
Բելգիան ցանկանում է, որ Հայաստանը ԵՄ և ԵԱՏՄ միջև կամուրջ հանդիսանա. Ժան-Արթուր Ռեժիբոն (Տեսանյութ)
Բելգիան ցանկանում է, որպեսզի Հայաստանը կամուրջի դեր կատարի Եվրամիության և ԵԱՏՄ միջև, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Բելգիայի դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն։
«Բելգիան հատուկ ուշադրություն է դարձնում երկխոսությանը։ Մենք գիտենք, որ կան խնդիրներ, դժվարություններ, և Բելգիան աջակցում է երկխոսությանը», - նշեց դեսպանը։
Նրա խոսքով, օրինակ, երբ խոսում են Բելգիան՝ որպես ԵՄ անդամ և Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ, դա այդ կառուցների միջև երկխոսություն է։