06/12/2017 16:38
Դավիթ Տոնոյանը՝ Հայկազ Բաղմանյանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից ազատման մասին (Տեսանյութ)
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, որը նախկինում աշխատել է պաշտպանության փոխնախարար, դժվարանում է մեկնաբանել այդ համակարգում երկար տարիներ աշխատած ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի աշխատանքից ազատման մասին տեղեկությունը։
«Ես նրա հետ ծառայել եմ, բայց ճիշտն ասած, կարծիք չունեմ, որովհետև դա նախագահի որոշումն է», - ասաց Տոնոյանը։
Մեր դիտարկմանը, թե Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ Բաղմանյանը աշխատանքից ազատվել է աշխատանքում թերացման պատճառով, Տոնոյանը արձագանքեց. «Եթե Վիգեն Սարգսյանը այդպիսի հայտարարություն է անում, ուրեմն այդպես էլ եղել է»։
Հարցին, թե իր պաշտոնավարման ժամանակ, երբ ծառայել է Հայկազ Բաղմանյանի հետ միասին, թերացմուներ նկատե՞լ է, Տոնոյանը պատասխանեց. «Այդ փուլում՝ ոչ»։
Նախարարը չկարողացավ ասել, թե ի՞նչ եղավ դրանից հետո, որ Բաղմանյանը թերացմուներ ունեցավ իր աշխատանքի մեջ։
«Ես ավելին, քան պաշտպանության նախարարն է ասել, ասել չեմ կարող», - ասաց նա ու հեռացավ։