11/12/2017 10:51
Կանադայում ածխաթթու գազից թունավորման հետևանքով 42 մարդ է հոսպիտալացվել
Կանադայում ածխաթթու գազից թունավորման հետևանքով 42 մարդ է հոսպիտալացվել, այս մասին հայտնում է CTV News-ը, փոխանցում է Life.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Բրիտանական Կոլումբիա նահանգում: Նշվում է, որ 10 մարդ հոսպիտալ են ուղարկվել ծայրահեղ ծանր վիճակում, իսկ 32-ը՝ կայուն վիճակում:
Հաղորդվում է, որ գազի աղբյուր կարող էր դառնալ բարձր ճնշման լվաղման կետի շարժիչը, որն օգտագործվում էր ջերմոցների լվացման համար: