12/12/2017 16:10
ՄԱԿ-ը բարելավել է 2017-ին Հայաստանում ՀՆԱ-ի աճի ցուցանիշները` հասցնելով դրանք 5,8%-ի
ՄԱԿ-ը Հայաստանում 2017թ.-ի համար 5,8% տնտեսական աճ է կանխատեսում, այս մասին ասվում է տնտեսական ու սոցիալական հարցերի դեպարտամենտի «Աշխարհում տնտեսական իրավիճակն ու դրա հեռանկարները. 2018թ.» զեկույցում:
Ավելի վաղ ՄԱԿ-ի դեպարտամենտը կանխատեսել էր, որ 2017թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 2,7 %-ով:
Զեկույցի համաձայն՝ 2018թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 3,8%-ով, իսկ 2019թ.-ին` 3,6%-ով:
Զեկույցում նաև նշվում է, որ 2017թ.-ի տվյալներով գնաճը երկրում կկազմի 2,1%, 2018թ.-ին կհասնի 2,9%-ի, իսկ 2019թ.-ին` 3,3%-ի: