13/12/2017 11:32
Հաջորդ տարվանից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է 2200 դոլար պարտք. Զոհրաբյանը զգուշացրեց, բայց նախագծերն ընդունվեցին
Խորհրդարանն այսօր առավոտյան ընդունեց երեկ քննարկված օրինագծերը: Մասնավորապես, «Բյուջետային համակարգի մասին» և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի քվեարկությունից առաջ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այդ օրինագծերի ընդունումն անընդունելի է:
«Այս նախագծի նպատակը մեկն է՝ հերթական անգամ ներգրավել արտաքին պարտք: Սա անընդունելի է: Հաջորդ տարվանից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է 2200 դոլար պարտք», - հայտարարեց Զոհրաբյանը՝ կոչ անելով խորհրդաանին դեմ քվեարկել նախագծերին:
Օրինագիծը, սակայն, առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ կողմ 61, դեմ՝ 37 ձայներով: Նախագծերին կողմ քվեարկեցին կոալիցիոն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, դեմ էին «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները: