18/12/2017 12:53
ԱՄՆ-ի միջուկային ռազմավարության մշակողը պատմել է, թե ինչպես կկործանվի
Ամերիկացի ռազմական վերլուծաբան Դանիել Էլսբերգն իր նոր՝ «Դատաստանի օրվա մեքենան. Միջուկային ռազմավարի խոստովանությունը» աշխատանքում պատմել է Երրորդ համաշխարհային պատերազմի հնարավոր պատճառների և դրա հետևանքների մասին։ Գրախոսությունը հրապարակել է San Francisco Chronicle-ը, հայտնում է РИА Новости-ն;
Լայնածավալ հակամարտությունը կարող է խափանում առաջացնել էլեկտրոնիկայում, սխալ հաղորդագրություն ԶԼՄ-ներում կամ չմտածված հրաման, կարծում է փորձագետը։ Օրինակ, նա համոզված է, որ Վաշինգտոնում կամ Մոսկվայում ահաբեկչության մասին կեղծ նորությունը կարող է բավարար հիմք դառնալ միջուկային առճակաման համար։
Էլսբերգն ընդգծում է, որ առաջատար ռազմական տերություններն ունեն շատ ավելի կործանարար ներուժ, քան անհրաժեշտ է։ Նրա խոսքով՝ մի քանի օրում լայնածավալ միջուկային հակամարտությունը կոչնչացնի միլիոնավոր մարդկանց և կտանի մարդկության կործանման։