Միկոյանների տուն-թանգարան Սանահինում. այցելության պարտադիր վայր` պատմությամբ ու ավիացիայով հետաքրքրվողների համար (Լուսանկարներ)

20/12/2017 17:10

Միկոյանների տուն-թանգարան Սանահինում. այցելության պարտադիր վայր` պատմությամբ ու ավիացիայով հետաքրքրվողների համար (Լուսանկարներ)


Տասնամյակներ առաջ Լոռու մարզի Սանահինի տարածքում հարկադիր վայրէջք կատարեց ֆրանսիական «Ֆարման» ինքնաթիռը: Ասում են՝ գյուղում երկար քննարկվեց այդ միջադեպը: Հատկապես, այն զարմացրեց ու հետաքրքրեց երեխաներին, ովքեր երբևէ չէին էլ պատկերացրել, որ երկաթե հսկա սարքավորումը հնարավոր է թռչի:

Ֆրանսիացի օդաչուն, ով Սանահինի տարածքն ընտրել էր պատահաբար ու վայրէջք էր կատարել պարզապես տեխնիկական անսարքություններ ունենալու պատճառով, հավանաբար, չէր էլ պատկերացնի, որ այդ օրը ոգեշնչման աղբյուր է դառնալու իր վայրէջքին հետևող Սանահինի 9-ամյա մի երեխայի համար: 

Առավել ևս` չէր էլ մտածի, որ տարիներ անց Սանահինում մեծացող այդ երեխայի նախագծած ինքնաթիռներով թռչելը պատիվ է բերելու շատ օդաչուների և դրանք բեկումնային դեր են խաղալու համաշխարհային ռազմական ավիացիայի զարգացման մեջ:

Այսօր Ալավերդի քաղաքի մաս կազմող Սանահինում համոզված են` հենց այս պատմությունն է դարձել աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ՄիԳ ինքնաթիռների նախագծող Արտեմ Միկոյանի ավիացիան ընտրելու պատճառը:

Միկոյանների թանգարանը Սանահինում

Զբոսաշրջային ուղեցույցներում ու առհասարակ Հայաստանի մասին պատմող գրքերում Սանահինն առաջին հերթին հիշատակվում է այստեղ գտնվող 10-րդ դարի վանական համալիրով:

Այնուամենայնիվ, պատմությամբ, ռազմարվեստով, ավիացիայով հետաքրքրվողների համար ոչ պակաս հետաքրքիր կլինի Սանահինում գտնվող Արտեմ և Անաստաս Միկոյանների տուն-թանգարանը:



Այն բացվել է 1982թ.-ին, երբ Մոսկվայից Սանահին են տեղափոխվել դրա ամենահզոր ցուցանմուշներից երկուսը` Արտեմ Միկոյանի նախագծած ՄիԳ-երից մեկն ու Անաստաս Միկոյանի անձնական ավտոմեքենան:



Տարիների ընթացքում թանգարանում ավելացել են ցուցանմուշներն, իսկ 2017թ.-ի ընթացքում այն նորոգվել է «Looking forward» հիմնադրամի ֆինանսավորմամբ, որն էլ արդյունքում քաղաքապետարանից երեք տարով վերցրել է թանգարանի կառավարումը` նպատակ ունենալով շարունակել նորոգման աշխատանքները, թարմացնել ցուցանմուշները, բարձրացնել այցելուների հետաքրքրությունն ու առհասարակ թանգարանը դարձնել ինքնաֆինանսավորվող:

«Նախ մուտքը, թեկուզ սիմվոլիկ, բայց վճարովի կդառնա: Բացի այդ նախատեսում ենք վաճառել թեմատիկ ձեռագործ հուշանվերներ, օրինակ` ՄիԳ ինքնաթիռների փոքրիկ մակետների տեսքով կամ խորհրդային սիմվոլիկայով», - մեզ հետ զրույցում պատմում է «Looking forward» հիմնադրամի աշխատակից Մարինե Բլբուլյանն, ով հիմնադրամում պատասխանատու է  թանգարանում կատարվող աշխատանքների համար:

Թանգարանում կա բազմալեզու գրադարան, որը վերաբերում է եղբայրների գործունեությանը և, եթե այցելուները չեն ցանկանում թանգարան գալ պարզապես էքսկուրսիայի համար, ապա կարող են տեղում նստել ու օգտվել գրադարանից: Թեմատիկ գրքերը պատվիրվել են տարբեր երկրներից: Կան նաև արխիվային փաստաթղթեր: Նախորդ տարվա ընթացքում Միկոյանների թանգարանն ունեցել է 2300-ից 2500 այցելու:

Այն պայմանականորեն բաժանված է երկու մասի, որոնցից մեկում ներկայացվում է Արտեմ, մյուսում` Անաստաս Միկոյանների կյանքն ու գործունեությունը:

Արտեմ Միկոյան

Թանգարանում պատմում են, որ Արտեմ Միկոյանի մանկության երազանքը` թռչելը, իսկապես ծնվել է Սանահինում վայրէջք կատարած ֆրանսիական «Ֆարման» ինքնաթիռի պատմությունից հետո: Արդյունքում, սակայն, Միկոյանը ոչ թե օդաչու է դարձել, այլ ավիացիոն ինժեներ` թռչելու հնարավորություն տալով մյուսներին:



Արտեմ Միկոյանին նվիրված հատվածում ներկայացված են ՄիԳ-երի բազմաթիվ մակետներ, ինչպես նաև առաջին ՄիԳ-երի օդաչուների համար նախատեսված հագուստը, որն, ի դեպ, բավականին նման է տիեզերագնացների հագուստին:
Ներկայացված են Միկոյանի անձնական իրերը, համազգեստը:



Հատուկ ուշադրություն է գրավում նաև «ՄիԳ-15» ինքնաթիռի մանրակերտը: Մյուս ՄիԳ-երի այն առանձնեցված է ոչ պատահաբար:

Բանն այն է, որ «ՄիԳ-15»-ի ստեղծումը ավիացիայի բազմաթիվ մասնագետների գնահատակոնով առաջընթաց էր ու բեկում ոչ միայն խորհրդային ռազմական օդուժի համար, այլև համաշխարհային ավիացիայի համար առհասարակ: Բանն այն է, որ այդ ինքնաթիռի դեպքում մտցվել էին միաժամանակ մի քանի նորարարություններ` կիրառվել էին «նետաձև թևեր», մշակվել էր օդաչուի կատապուլտի մեխանիզմն ու ինքնաթիռում գերհզոր շարժիչ էր տեղադրվել:

«ՄիԳ-15»-ի շարժիչի հետ կապված անգամ լեգենդար պատմություն կա:
Անգլիական հզոր շարժիչի ստեղծման տեխնոլոգիաները ձեռք բերելու համար Խորհրդային Միությունն Արտեմ Միկոյանին մի քանի այլ մասնագետների հետ գործողում է Անգլիա: Այստեղ նրանք պետք է հանդիպեին հզոր «Նիմ» և «Դերվենտ» շարժիչների արտադրությամբ զբաղվող ընկերության ղեկավարին:

Ասում են` բանակցությունների արդյունքում ընկերությունը հրաժարվում է վաճառել շարժիչները ԽՍՀՄ-ին, սակայն հրաժեշտի համար Միկոյանին ու պատվիրակությանը հրավիրում է ընթրիքի: Այդ ընթացքում ընկերության ղեկավարն ու Արտեմ Միկոյանը մի քանի պարտիա բիլիարդ են խաղում և վերջինից առաջ որոշում` եթե Արտեմ Միկոյանը հաղթի պարտիան, շարժիչ արտադրող ընկերության ղեկավարը կվաճառի «Նիմ» շարժիչը, եթե պարտվի` ոչ: Արդյունքում Արտեմ Միկոյանը հաղթում է ու «ՄիԳ-15»-ում տեղադրվում է գերհզոր շարժիչ: Ավիացիայի մասնագետներից շատերը, սակայն, նշում են, որ պատմությունն իսկապես լեգենդ է և Միկոյանին ի սկզբանե է հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել անգլիական ընկերության ղեկավարի հետ:

Ներկայացված են նաև տեղեկություններ Արտեմ Միկոյանի ընտանեկան կյանքի մասին: Նա երկու դուստր ունի և մեկ որդի: Ուշագրավ է, որ եղբոր` Անաստաս Միկոյանի 5 որդիներից 4-ն ընտրել են հորեղբոր մասնագիտական ճանապարհը` դառնալով օդաչուներ կամ ավիացիոն ինժեներներ: Ընդ որում, Անաստաս Միկոյանի օդաչու որդիներից մեկը զոհվել է 1942թ.-ին` Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ: Նրա մարմինն այդպես էլ չեն գտել ու մինչ այսօր նա համարվում է անհայտ կորած:

Անաստաս Միկոյան

ԽՍՀՄ ղեկավարությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Անաստաս Միկոյանի կյանքին նվիրված հատվածում այցելուներին, Մարինե Բլբուլյանի խոսքով, միանգամից գրավում է մթերքներով լցված փոքրիկ սառնարանը:



«Այստեղ մենք պատկերավոր կերպով ցանկացել ենք ցույց տալ այն բոլոր մթերքները, որոնք ԽՍՀՄ շուկայում հայտնվել են Անաստաս Միկոյանի ջանքերով», - ասում է թանգարանի աշխատակիցը:

Մթերքների թվում առանձնացնել մի քանիսը դժվար է, քանի որ դրանց քանակն իսկապես մեծ է` կակաո, խտացրած կաթ, կոնֆետներ և այլն:

Մարինե Բլբուլյանը նշում է` Անասատաս Միկոյանը մեծ ուշադրություն է դարձրել ոչ միայն տարատեսակ ապրանքների առկայությանն, այլև դրանց մատուցման ձևին:

Անաստաս Միկոյանին նվիրված հատվածում ուշադրություն են գրավում նաև ԽՍՀՄ լոզունգներով տարատեսակ պաստառները:

Ներկայացված են նաև Հայրենական պատերազմի ընթացքում խորհրդային զինվորների համար Միկոյանի կողմից մշակված օրվա ուտելիքի չափաքանակները:

Թանգարանը դիմել է նաև համաշխարհային պարբերականներին` խնդրելով տրամադրել արխիվային հրապարակումները:
Արդյունքում` այստեղ կարելի է տեսնել  «Time» և «Der Spiegel» պարբերականների շապիկները, որոնց վրա պատկերված է եղել Անաստաս Միկոյանը:

Թանգարանում ներկայացված է նաև Անաստաս Միկոյանի և Կուբայի ղեկավար Ֆիդել Կաստրոյի հայտնի լուսանկարը:

Շրջանցված չէ նաև Ստալինյան ռեպրեսիաների ու դրանց Անաստաս Միկոյանի մասնակցության վերաբերյալ հարցը:

«Բանն այն է, որ ռեպրեսիաներից տուժած 1500 անձանց ցանկը Անաստաս Միկոյանը չի կազմել, այն կազմվել է Երևանում և ուղարկվել Մոսկվա: Մնում է ստորագրության հարցը: Ամեն դեպքում մենք այս հատվածում ներկայացնում ենք մի քանի անուններ, ովքեր զոհ են գնացել ռեպրեսիաներին ու ներկայացված են նաև մի քանի անուններ, ովքեր փրկվել են Միկոյանի անմիջական մասնակցությամբ», - անդրադառնալով վիճելի թեմային՝ ասում է Մարինե Բլբուլյանը:

Լրատվամիջոցների այցը Լոռու մարզ տեղի է ունեցել «Բացահայտիր երկիրդ» արշավի շրջանակում՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

 

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:22 Սոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներին Այսօր, 18:11 Նոր սյուներ են տեղադրել Այսօր, 18:02 Աստված օրհնի Հայկին․ Բագրատ Սրբազան Այսօր, 17:48 Ավագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է․ «Հրապարակ» Այսօր, 17:38 4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան Այսօր, 17:27 Չնայած ոստիկանների ստեղծած խոչընդոտներին, առաջ ենք շարժվում՝ ճշմարտության համար (Տեսանյութ) Այսօր, 17:22 «Ազդարարում, տարհանում, պատսպարում»․ Գործնական վարժանք են անցկացնելու Գեղարքունիքի Կարմիրգյուղ բնակավայրում Այսօր, 17:10 Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի քայլերը խաղաղության ուղղությամբ․ Սիյարտո Այսօր, 17:00 Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան Այսօր, 16:50 «Ես կարծիք չունեմ»․ Գագիկ Մելքոնյանը՝ Տավուշից սկիզբ առած շարժման մասին Այսօր, 16:37 Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով Այսօր, 16:31 Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ Այսօր, 16:11 Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Արարատ Միրզոյան Այսօր, 15:54 Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները Այսօր, 15:47 Պետք է կտրել այն լեզուն, որն ասում է՝ Արցախն «Ադրբեջան է». ով հայ է, թող միանա մեզ, որ փրկենք Հայաստան աշխարհը. Դադիվանքի վանահայր (Տեսանյութ) Այսօր, 15:41 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Այսօր, 15:39 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանին Այսօր, 15:37 Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից. Դավիթ Ամալյան (Տեսանյութ) Այսօր, 15:34 Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի Այսօր, 15:26 Տեղումները կշարունակվեն, սպասվում է նաև քամու ուժգնացում Այսօր, 15:12 Աստված օգնական, Սրբազա՛ն. երթի մասնակիցներին միացավ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը (Տեսանյութ) Այսօր, 15:04 Նուբարաշենի խճուղում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված 35-ամյա տղամարդու դի Այսօր, 14:56 Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին Այսօր, 14:48 Բազմաթիվ պրոֆեսիոնալ սակրավորներ հրաժարվում են ականազերծման աշխատանքներին մասնակցել, դիմումներ են գրել ու դուրս են գալիս (Տեսանյութ) Այսօր, 14:37 Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Այսօր, 14:29 Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սև ցուցակից»․ «Հետք» Այսօր, 14:24 Հայ փորձագետները Գերմանիայում հանդիպել են ադրբեջանցի փորձագետներին Այսօր, 14:20 Ավտոմեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արնանման հետքեր․ կա վիրավոր Այսօր, 14:17 Հալաբյան փողոցում մեքենան բախվել է սյանը Այսօր, 14:11 Կիրանցեցիներին թույլ չեն տալիս իրենց այգիներ մտնել Այսօր, 14:05 Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. Փաստաբաններ Այսօր, 13:52 «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Այսօր, 13:51 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Այսօր, 13:49 Գնել Սանոսյանն այցելել է ատոմակայան ու տվել խիստ հանձնարարականներ Այսօր, 13:46 Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է Այսօր, 13:44 Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել Այսօր, 13:36 Պարզվում է՝ սփյուռքում էլ եմ եղել ռուսական ագենտ, փաստորեն, Կրեմլից բացի, մեկ-մեկ արքայական պալատն էլ է ֆինանսավորել՝ Եղիասբեթ 2-րդի շքանշան են տվել․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 13:28 Դուք կարաք մանդատ դնե՞ք. իրար մեջ պաշտոնի համար էնքան կգզվռտվեք. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ) Այսօր, 13:24 Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի Այսօր, 13:15 Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ մի հատ էլ եկեղեցուն քաղաքական դաշտ ներքաշեն, կամ ոչ․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 13:11 ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննարկմանը Այսօր, 13:09 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ Այսօր, 13:03 Միջազգային մրցույթ՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում Այսօր, 12:52 ՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական միությունն իր աջակցությունն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (Լուսանկարներ) Այսօր, 12:50 Կեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (Տեսանյութ) Այսօր, 12:45 Իրավական տեսանկյունից ամենաչոր ձևով պետք է մոտենանք, սա խաղուպար չի, չենք պատրաստվում տարիներով խաղեր խաղալ. Ավինյան Այսօր, 12:42 Քայլերթը մեր ակնկալիքները գերազանցել է. օր օրի շարժման նկատմամբ վստահությունն աճում է. Արա Ռոստոմյան (Տեսանյութ) Այսօր, 12:38 Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 7-ին և 8-ին գազամատակարարման անջատումներ կլինեն Այսօր, 12:32 Սա կուռքերի շարժում չի. ոչ մի ատելություն, թշնամանք, ոչինչ չկա և չի կարող լինել. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:29 Ես վստահ եմ՝ Հայաստանի ժողովուրդը չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանությունը, կրոնապետության գնալ. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 12:24 Նիկոլ Փաշինյանն ասուլիս կտա Այսօր, 12:22 Պետականության քանդման, միակողմանի հանձնման գործընթացները պետք է կասեցվեն. Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Գերագույն գլխավոր դավաճանին պետք է թարս նստեցնել ավանակի վրա․ ավանակը հետախուզման մեջ է, բայց մեզ հետ է․ իջևանցի (Տեսանյութ) Այսօր, 12:07 Հետքայլի տեղ չունենք. ի՞նչ է՝ նստենք, նայենք, թե ինչպես է մի խելագար մեր երկիրը կործանո՞ւմ. Զոհված զինվորի մայր (Տեսանյութ) Այսօր, 12:02 Իշխանափոխություն չի լինելու. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 12:00 Այս տարի Երևանը կունենա 171 հատ 8.5 մետրանոց նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. Ավինյան Այսօր, 11:56 Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել. Ալեն Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին (Տեսանյութ) Այսօր, 11:53 Մենկարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ Այսօր, 11:50 LIVE. Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան Այսօր, 11:46 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Այսօր, 11:41 Կիրանցի բնակիչները սպասում են՝ չափագրողները հասնեն իրենց՝ Խաչյալի բարձnւնք, ճանապարհները դեռևս փակ են Այսօր, 11:39 ՔՊ-ական Հայկ Ցիրունյանն ԱԺ-ի նիստի ժամանակ անգործությունից դրդված՝ թղթե ինքնաթիռ է պատրաստում (Տեսանյութ) Այսօր, 11:30 Ձեր աչքի առաջ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ, ասելիք չունե՞ք. Մինասյանը՝ դատախազին (Տեսանյութ) Այսօր, 11:26 Բաքվում կայանալիք COP29-ին Ադրբեջանը կարող է երկրներին հրավիրել զինադադար կնքելու․ Ալիևի օգնական Այսօր, 11:22 ՀՀ-ն զավթելու նոր քայլեր են մշակվում․ անվտանգության մարտահրավերները պետք է դիտարկել ինչպես լայն կոնտեքստում, այնպես էլ ամբողջ համակարգի ներսում․ Թաթոյան Այսօր, 11:17 Այս տարի պետք է վերջնական լուծենք, արդեն էլ հնարավոր չի. Ավինյանը՝ տեղումներից առաջացած խնդիրների մասին Այսօր, 11:04 Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի կյանքին, նախնական տվյալներով, վտանգ չի սպառնում. Արամ Թորոսյան Այսօր, 11:01 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին Այսօր, 11:00 Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Այսօր, 10:52 Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 10:48 Ոմանք փորձում են մոռանալ մեր պատմական անցյալը, մշակույթն ու ավանդույթները. առանց դրանց ես իմաստ չեմ տեսնում ապրելու. Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 10:44 Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե համայնքի որ բնակիչներն են մասնակցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին․ Ոսկան Սարգսյան Այսօր, 10:40 Միշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ Աղազարյան Այսօր, 10:35 Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա Այսօր, 10:33 Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ Այսօր, 10:29 Բռնություն է կիրառվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան Այսօր, 10:19 Փրկարարները հայտնաբերել են հանդամասում մոլորված 10-ամյա երեխային Այսօր, 10:15 Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան Այսօր, 10:11 Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:57 Լարսը բաց է Այսօր, 09:53 Երևանում քամու հետևանքով վնասվել են տանիքների, պատշգամբների թիթեղյա ծածկեր, կոտրվել են ծառեր Այսօր, 09:44 «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթին Այսօր, 09:41 Lույս չի լինի 05/05/2024 22:09 Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին. ԱԱԾ նախկին տնօրեն 05/05/2024 20:23 Սոցցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024 19:18 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024 18:29 Մարդու հետ մի կապեք ոչ մի բան. այս չակնկալիքների պայքարը հայրենիք ու պատիվ ստանալու մասին է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/05/2024 17:44 Եռագույններով քոչարի՝ դեպի Երևան ճանապարհին (տեսանյութ) 05/05/2024 17:38 Նույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) 05/05/2024 17:09 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024 16:40 Փլուզվել է Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկի արտաքին պատը 05/05/2024 16:04 Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա մեր վերջին գոյաբանական ճիգն է. Արման Նուռ (տեսանյութ) 05/05/2024 15:02 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան 05/05/2024 14:50 Ստի կայսրությունը փլուզվելու է. ես գիտեմ` մենք կհասնենք հաղթական ավարտին. Խաչիկ Մանուկյան 05/05/2024 14:01 Մենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/05/2024 13:44 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ) 05/05/2024 13:11 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024 12:52 Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան (տեսանյութ) 05/05/2024 12:37 «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյանը նոր երգ է ներկայացրել (տեսանյութ) 05/05/2024 11:48 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը