15/01/2018 12:46
Պերմի դպրոցում դանակահարության հետևանքով տուժել է 15 մարդ
Ռուսաստանի Պերմ քաղաքի թիվ 127 դպրոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով տուժել է 15 մարդ, հայտնում է ТАСС-ը:
ՌԴ Հետաքննչական կոմիտեի տարածաշրջանային հետաքննչական վարչության փոխղեկավար Սերգեյ Սարապունցևի խոսքով՝ տուժել է 16 հոգի, ներառյալ այն երկու անձինք, որոնց միջև դանակակռիվ է տեղի ունեցել: Նրանցից 12-ին հոսպիտալացրել են:
Տուժածներից մեկը ուսուցչուհի է: