17/01/2018 11:23
«Աջ ղեկ» նախաձեռնությունը միացել է «Ելքի» կազմակերպած ցույց-երթին
«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները միացել են «Ելք»-ի նախաձեռնած բողոքի ակցիային, որը կանցկացվի հունվարի 19-ին:
««Աջ ղեկ» նախաձեռնությունը լայնացնում է իր պայքարի ճակատը և գնում հաղթահարելու նոր մարտահրավերներ: Դրանցից են վերջին թանկացումները դիզելի, բենզինի, սեղմված գազի և եկամտահարկի հետ կապված: Դե իսկ այն ապրանքները, որոնք տեղափոխման հետ կապ ունեն, արդեն շղթայաբար՝ որը քիչ, որը շատ, նույնպես թանկանալու են: «Աջ ղեկ» նախաձեռնությունը հրավիրում է բոլորին մասնակցելու «Ելք» դաշինքի կազմակերպած ցույց-երթին», - ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։