18/01/2018 13:42
Շվեդիայում ոստիկանական շենքի մոտակայքում պայթյուն է որոտացել
Շվեդիայի Մալմո քաղաքի ոստիկանական շենքի մոտակայքում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվել են ոստիկանության շենքի ճակատային հատվածն ու բակում կայանված մի քանի մեքենաներ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Sydsvenskan-ին:
Դեպքը տեղի է ունեցել քաղաքի Ռոզենգորդ միկրոշրջանում: Բարեբախտաբար, պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Ոստիկանությունում վստահ են, որ հարձակման թիրախը եղել է հենց ոստիկանության շենքը:
Դեպքից հետո ձերբակալվել է 20 տարեկանին մոտ երկու երիտասարդ, որոնք կասկածվում են հարձակման իրականացման համար: