09/02/2018 19:27
Ես առանձին կհանդիպեմ Արմեն Սարգսյանի հետ. Գագիկ Ծառուկյան
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը տեղեկացրեց, որ ինքը և իր ղեկավարած խմբակցության անդամները առանձին-առանձին կհանդիպեն ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հետ։
«Իմ խմբակցության պատգամավորները կհանդիպեն հարցեր կտան, ես առանձին կհանդիպեմ Արմեն Սարգսյանի հետ և կհանդիպեմ իմ թիմակիցների հետ։ Բոլոր թիմակիցներիս կլսեմ, իրենց մոտեցումը, տեսակետը ու հետո որոշումը կասենք ու բոլորդ էլ կիմանաք», -հայտարարեց Ծառուկյանը՝ նշելով, որ իրենց դիրքորոշումը նախագահի ընտրության հարցում հայտնի կդառնա քննարկումներից հետո։