09/02/2018 10:24
Դոմինիկ դը Բյուման. Հայաստանի շահերից է բխում խաղաղությունը. «Ազգ»
«Եթե Շվեյցարիան հարաբերությունները Հայաստանի հետ զարգացնի և Հայաստանի մեջ ընկերություններ ստեղծվեն շվեյցարական ներդրումներով, դա նրանց համար ճանապարհ կբացի դեպի Եվրասիական շուկա: Կարծում եմ՝ Շվեյցարիայի համար սա նույնիսկ ավելի հետաքրքրական է, քան՝ եվրոպական ուղղությունը», - «Ազգ» թերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Շվեյցարիայի համադաշնության խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը:
«Հայաստանի շահերից է բխում խաղաղությունը, որովհետև այս պահին, հարևան երկրների հետ համեմատած, տնտեսական իմաստով ամենափոքր հետաքրքրություն Հայաստանն է ներկայացնում: Ես վստահ եմ, որ Հայաստանը իր շուկան պետք է առավելագույնս ազատականացնի և միայն այս պայմաններում Շվեյցափայի համար կարող է ձեր երկիրը հետաքրքրական լինել: Այսինքն, բոլոր խաղաքարտերը պետք է օգտագործել՝ թե՛ Եվրասիական, թե՛ Եվրոպական, թե՛ Շվեյցարական», - նշել է նա՝ անդարդառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Զրույցի մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: