09/02/2018 20:45
Ձմեռային մրցաշար՝ վիշապներով (Տեսանյութ)
Չինաստանում անցկացվել է վիշապ-նավակներով մրցույթը: Այն չինական հնադարյան մարզաձևերից է, փոխանցում է ТАСС-ը:
Ձմեռային մրցաշարերն իրենց հետաքրքրությամբ չեն զիջում ամառային մրցումներին: Սառույցի վրա մասնակիցները թիավարելով ուղղակի հրում են փոխադրամիջոցները: Ղեկի մոտ գտնվող նավաստին թիմի մյուս անդամներին ցուցումներ է տալիս ուղղության վերաբերյալ, իսկ դհոլչին փորձում է բարձր պահել թիմի մարտական ոգին: