13/02/2018 17:56
Մոտ 1 մլրդ մարդ օրական 55 մլրդ հաղորդագրություն է ուղարկում WhatsApp-ի միջոցով
WhatsApp մեսենջերի հաջողության հիմնական պատճառները թաքնված են դրա հուսալիության և պարզության մեջ, Դուբայում այս հայտարարությամբ հանդես է եկել WhatsApp Inc. ընկերության գործարարության զարգացման գծով փոխնախագահ Նիրաջ Արորան, ընկերություն, որ ստեղծել է հաղորդագրությունների փոխանակման աշխարհահռչակ համակարգը, փոխանցում է ТАСС-ը:
Նա ելույթ է ունեցել 6-րդ Համաշխարհային կառավարական գագաթաժողովում (World Government Summit), որը նվիրված է արդյունավետ պետական կառավարման և կյանքի տարբեր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերին:
Արորայի խոսքով՝ WhatsApp-ի ակտիվ օգտատերերի թիվն ամսական հասել է 1,3 միլիարդի, ըստ որում ամեն օր մեսենջերից օգտվում է շուրջ 1 միլիարդ մարդ, որոնք ուղարկում են շուրջ 55 միլիարդ հաղորդագրություն:
Դրա հետ մեկտեղ փոխնախագահը հավաստիացրել է, որ տեքստային ուղերձները և ձայնային հաղորդումները պաշտպանվում են միջանցիկ ծածկագրման (end-to-end) մեթոդով: