14/02/2018 13:46
Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին կպատմի գյումրեցի թոշակառուի դժվարությունների մասին
Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը, ով երեկ Գյումրիում էր, այսօր լրագրողներին ասաց, որ ամբողջությամբ ներգրավված է եղել Գյումրիով։
«Ամբողջությամբ այդ քաղաքի մեջ էի՝ իր դժվարություններով ու ցավերով, պատմությամբ, հաջողություններով, այն հսկա խնդիրներով, որ կա ու մարդկային ցավերով», - ասաց Արմեն Սարգսյանը։
Նա հիշեց տարեց մարդու մասին, ով եկեղեցում մոտեցել էր իրեն ու ասել. «Խնդրեմ գը, անպայման, Սերժ Սարգսյանին հաղորդեք, օր թոշակառուները մեռնին գը»։
«Ամենամարդկային ձևով իր դժվարության մասին պատմեց ու խնդրեց, որ այդ դժվարության մասին հաղորդեմ Հանրապետության նախագահին, ու ես, իհարկե, պատրաստվում եմ անել»,- նշեց ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածուն։