14/02/2018 15:28
Ուկրաինայից վռնդված Սաակաշվիլին դատարան հայց է ներկայացրել
Կիևի շրջանային վարչական դատարանում հայց է ստացվել Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիից, որտեղ պատասխանողներ են նշված Պետական միգրացիոն ծառայությունը, Պետական սահմանապահ ծառայության վարչակազմը և ներքին գործերի նախարարությունը, հայտնում է «Интерфакս»-ը հղում անելով դատարանի մամուլի ծառայությանը:
«Հայցվորը դատարանին խնդրում է անօրինական ճանաչել Պետական միգրացիոն ծառայության, Պետական սահմանապահ ծառայության և ներքգործնախարարության համապատասխան կառուցվածքային կազմավորումների՝ Սաակաշվիլիին կեցության նախորդ երկիր վերադարձնելու որոշման կատարման 2018 թվականի փետրվարի 12-ի գործողությունները», - հայտնել Է Կիևի օկրուգային վարչական դատարանի մամուլի ծառայությունը:
Տեղեկատվության մեջ նշված է, որ նաև հայցվորը դատարանին խնդրում է Ուկրաինայի Պետական միգրացիոն ծառայության համապատասխան կառուցվածքային կազմավորմանը պարտավորեցնել չեղարկելու սույն որոշումը: