14/02/2018 14:18
Boeing-ի շարժիչը քանդվել է Խաղաղ օվկիանոսի վրայով թռչելու ժամանակ (Լուսանկար, տեսանյութ)
Սան Ֆրանցիսկոյից Հավայան կղզիներ թռչող Boeing 777 օդանավի ուղևորները հրապարակել են տեսանյութ ու լուսանկարներ, որոնցում երևում է՝ ինչպես է ինքնաթիռի 2 շարժիչներից մեկը քանդվում հենց թռիչքի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն:
«Կյանքիս ամենավախենալու օրը», - խոստովանել է Maria Falaschi-ն:
Scariest flight of my life #ua1175 pic.twitter.com/hjCvrJ9VwV
— Maria Falaschi (@mfalaschi) February 13, 2018
United Airlines ավիաընկերությունից, որին պատկանում է օդանավը, տեղեկացրել են, որ շարժիչը կորցրել է մասերից մեկը: Օդաչուներին հաջողվել է բարեհաջող նստեցնել ինքնաթիռը:
that looks bad, plane and simple ✈️ #ua1175 pic.twitter.com/EKXUxDBw9q
— Erik Haddad (@erikhaddad) February 13, 2018