14/02/2018 10:51
Նեթանյահուին հնարավոր է մեղադրեն կաշառակերության համար
Իսրայելի ոստիկանությունը դատախազներին խորհուրդ կտա մեղադրել վարչապետ Բենիամին Նեթանյահուին կաշառակերության համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Գործակալության տվյալով, խոսքը երկու դրվագի մասին է: 2017 թվականի սկզբից Նեթանյահուն մի քանի անգամ հարցաքննվել է կոռուպցիայի կասկածով, սակայն վարչապետը հերքում է իր կողմից հանցագործություն կատարելու մասին խոսակցությունները:
Ոստիկանությունը Նեթանյահուին չի կարող ինքնուրույն մեղադրանք ներկայացնել, բայց կառույցը կարող է դատախազներին առաջարկել մեղադրական եզրակացություն անել: Նշվում է, որ ոստիկանությունը գտել է ապացույց, որը թույլ կտա մեղադրել Նեթանյահուին կաշառակերության համար: