14/02/2018 11:47
Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանին հրավիրել է մասնակցելու մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Լևոն Տեր-Պետրոսյանին մասնակցելու «Ելք»-ի նախաձեռնությամբ ԱԺ-ում կազմակերպվելիք մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին:
«Քիչ առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հղեցի հետևյալ նամակը․
«ՀՀ առաջին նախագահ,
«Հայ ազգային կոնգրես»
կուսակցության նախագահ
Լեւոն Տեր-Պետրոսյանին.
Հարգելի պարոն Տեր-Պետրոսյան.
Ս/թ փետրվարի 23-ին, ժամը 11-ին ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության որոշմամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության Խ-244-25.01.2018-ՊԻՄԻ-013/0 նախագծի վերաբերյալ։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկացացուցիչներին և անձամբ Ձեզ հրավիրում եմ մասնակցելու լսումներին։ Նշեմ նաև, որ ցանկության դեպքում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչը կարող է հանդես գալ զեկուցմամբ», - ասված է Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:։