16/02/2018 11:11
Բոլորն ուրախ են, որ գնում ես. Շարմազանովը՝ Հրայր Թովմասյանին
Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակվելու համար ԱԺ-ին գրավոր դիմում է ներկայացվել, որտեղ առաջարկվել է Հրայր Թովմասյանի անունը, ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից առաջ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
«Այսօր Հրայր Թովմասյանը Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հարցերի հանձնաժողեվի նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել», - ասաց Բաբլոյանը։
ԱԺ նախագահի հայտարարությունից հետո դահլիճում ծափեր հնչեցին, ԱԺ փոխնախագահ Շարմազանովն էլ կատակեց. «Բոլորն ուրախ են, որ գնում ես»։
Բաբլոյանն էլ արձագանքեց. «Երևի բոլորը հասկացան, որ ծափը վերաբերում էր հայտարարությանս առաջին կետին»։