16/02/2018 14:21
Շմայս անունով Առաքել Մովսիսյանը զանգել է Ալեն Սիմոնյանին և սպառնալիքներ հնչեցրել. մեզ քուչի կռվի մե՞ջ եք ներքաշում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, որը հայտնի է «Շմայս» անունով, զանգել է «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ու սպառնացել նրան, այդ մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Ներողություն եմ խնդրում, ես պետք է այստեղից հրատապ հայտարարություն անեմ։ Առաքել Մովսիսյանը զանգել է Ալեն Սիմոնյանին ու ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցրել։ Սա արդեն նմանատիպ որերորդ դեպքն է։ Անկեղծ ասած, հարցը հետևյալն է՝ Հանրապետականի ներկայացուցիչները իրոք մեզ ուզում են քուչի կռվի մեջ ներքաշե՞լ։ Էս հարցը պետք ա շատ հստակ պատասխան ստանա։ Եթե այդ սադրանքներով խաբվում եք մեր փողկապներին, ուրեմն իմացեք՝ ցանկացած մարտահրավեր մենք կընդունենք», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ այս զանգը կապված է Երևանի ավագանու նիստում օրերս տեղի ունեցած միջադեպի ու դրան հաջորդած դեպքերի հետ, երբ Ալեն Սիմոնյանը որոշ հայտարարություններ էր արել։
Մանրամասն՝ տեսանյութում։