16/02/2018 11:43
Դեմն առնելը չի նշանակում՝ քելեք տփեք էդ կնանիքին, կնանիքին չէր կարելի ծեծել. Սեյրան Սարոյանը` քաղաքապետարանի միջադեպի մասին
Քաղաքապետին արջի ծառայություն մատուցեցին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն՝ անդրադառնալով քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին:
«Շատ սխալ բան արեցին, քաղաքապետին արջի ծառայություն մատուցեցին», - ասաց նա։
Դիտարկմանը, որ քաղաքպետն ինքն ասաց` «դեմն առեք», Սարոյանն արձագանքեց.
«Դեմն առնել չի նշանակում, որ ասեց քելեք տփեք էդ կնանիքին: Երևի մտածին քիմիական ա, ոչ մեկ չէր պատկերացնում ինչ ա, ինչ չի։ Սաղդ էլ տեսաք դրանց հագածը կապածը, երևույթը սիրուն չէր, բայց ամեն դեպքում կնանիքին չէր կարելի ծեծել»։
Սեյրան Սարոյանը հույս հայտնեց, որ Տարոն Մարգարյանը եղածից ճիշտ վերլուծություն կանի և ճիշտ լուծումներ կառաջարկի։
«Տարոն Մարգարյանը լուրջ ղեկավար ա, ինքը սաղ կնայի ու կվերլուծի ու կտենա»:
Aysor.am-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում «Երկիրր Ծիրանի» խմբակցության անդամները տարաներով կոյուղաջրեր էին բերել՝ հայտարարելով, թե Նուբարաշենի բնակիչներն ամեն օր այդ գարշահոտն են շնչում։ Դա առաջացրեց Հանրապետական խմբակցության անդամների դժգոհությունը: Նրանք փորձեցին թույլ չտալ, որպեսզի կոյուղաջրով լի տարաները մոտեցնեն նիստը վարող քաղաքապետ Տարոն Մարգարյանին։