16/02/2018 13:06
Թիլերսոնն ու Էրդողանը խոսել են ավելի քան երեք ժամ
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի հանդիպման ժամանակ խոսել են երկկողմ հարաբերությունների հետ կապված մի շարք հարցերի շուրջ, նաև անդրադարձել ահաբեկչության դեմ պայքարին և Իրաքում ու Սիրիայում տիրող իրավիճակին, փոխանցում է «Интерфакс»-ը:
ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչը երեք ժամ տևած զրույցը բնութագրել է որպես «արդյունավետ և բաց», որն ուղղված էր փոխշահավետ ուղիներ գտնելուն՝ երկու երկրների հարաբերությունների բարելավման համար: