19/02/2018 11:58
ԻՊ-ն ստանձնել է Դաղստանում հրաձգության պատասխանատվությունը
Դաղստանի Կիզլյար քաղաքում եկեղեցու այցելուների վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորումը, հայտնել է ծայրահեղականների տեղեկատվական ակտիվության մոնիթորինգով զբաղվող SITE Intelligence Group ընկերությունը, փոխանցում է Korrespondent.net-ը:
Նշվում է, որ հարձակմանն առնչություն ունենալու վերաբերյալ ապացույցներ ԻՊ-ը չի ներկայացրել:
РБК-ի տվյալով՝ նախօրեին 22-ամյա Հալիլ Հալիլովը Կիզլյարում որսորդական հրացանից կրակ էր բացել եկեղեցու այցելուների վրա, ինչի հետևանքով մահացել է 5 մարդ: Տուժածներից երկուսն իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են:
Հատուկ ջոկատայինների Հալիլովին տեղում ոչնչացրել են: