20/02/2018 18:25
Եվրամիությունը պատասխան միջոցառումներ կձեռնարկի, եթե ԱՄՆ պատԺամիջոցներն առնչվեն միության առևտրի արդյունաբերությանը
Եվրամիությունը պատասխան միջոցառումներ կձեռնարկի, եթե ամերիկյան պատԺամիջոցներն առնչվեն միության առևտրի արդյունաբերությանը: Այս մասին երեքշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ասել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիթիս Սհինասը, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք պատրաստ ենք օպերատիվ և համաչափ պատասխանել, եթե ԱՄՆ-ն անդրադառնա մեր արտահանմանը: Մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք, որպեսզի պաշտպանենք ԵՄ արդյունաբերությունը», - ասել է նա: