22/02/2018 18:57
Պեկինը ԿԺԴՀ-ին և Հարավային Կորեային կոչ է արել երկխոսությունը պահպանել նաև Օլիմպիական խաղերից հետո
Չինաստանը հույս ունի, որ Կորեական թերակղզու ճգնաժամի բոլոր կողմերը կկարողանան համատեղ ջանքեր գործադրել իրադրության կարգավորման համար և ձեռնպահ կմնան սադրիչ գործողություններից ու հայտարարություններից՝ խուսափելով լավածության աճից, հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, փոխանցում է РИА Новости-ն:
«Հարավային Կորեան և ԿԺԴՀ-ն փոխգործակցություն և բարեկամական համագործակցություն ցուցաբերեցին Փհենչհանի Օլիմպիական խաղերի ժամանակ, Չինաստանը՝ որպես Կորեական թերակղզու մերձավոր հարևան, ողջունում և հավանություն է տալիս դրան, մենք միշտ ընդգծել ենք, որ կղզում ստեղծված փակուղային իրադրությունից միակ ելքը երկխոսությունն է և հաշտության բանակցությունները», - հայտարարել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ Պեկինը հուսով է, որ «Սեուլի և Փհենյանի միջև վոխգործակցությունը կարող է նպաստել ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի միջև շփումների հաստատմանը, նաև կդառնա քայլ Կորեական թերակղզու հիմնախնդրի շուրջը երկխոսության վերսկսման ուղղությամբ»: