02/03/2018 18:50
Մակրոնը և Թրամփը ՌԴ-ից պահանջում են ճնշում գործադրել Դամասկոսի վրա
Ֆրանսիան և ԱՄՆ-ն Ռուսաստանից պահանջում են առավելագույն ճնշում գործադրել Դամասկոսի վրա Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը կատարելու համար, ասված է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներ Էմանուել Մակրոնի և Դոնալդ Թրամփի միջև մարտի 2-ին կայացած հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ТАСС-ը:
Դրանում նշվում է, որ երկու երկրների ղեկավարները «պահանջել են 2401 բանաձևի անհապաղ կատարում, որը միաձայն ընդունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից»:
«Քաղաքացիական բնակչության գտնվելու շրջաններում, հատկապես Արևելյան Գութայում, շարունակվող անկանոն ռմբակոծությունների և հումանիտար իրադրության շարունակվող վատթարացման պայմաններում Ֆրանսիայի նախագահը և նրա ամերիկացի պաշտոնակիցն ընդգծել են անհրաժեշտությունը, որ Ռուսաստանը միանշանակ առավելագույն ճնշում գործադրի Դամասկոսի վրա, որպեսզի նա պարզորոշ հայտնի Անվտանգության խորհրդի բանաձևը կատարելու իր պարտավորությունը»,- ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ: