06/03/2018 17:18
ՌԴ ԱԴԾ-ն Հյուսիսային Կովկասում ահաբեկչությունների շարք է կանխել
Մախաչկալայում ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է ԻՊ (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման 5 անդամի, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Հանցագործներն անդամագրել են Դաղստանի բնակիչների, իսկ այնուհետ ուղարկել են նրանց Սիրիա՝ ահաբեկիչների կողմից մարտերի մասնակցելու համար:
Նշվում է, որ ձերբակալվածները դրդել են Ռուսաստանից մեկնել առնվազն չորս քաղաքացու: Նրանք բոլորը պատրաստություն են անցել ԻՊ-ի ճամբարներում և դարձել ահաբեկչական խմբավորման ակտիվ մասնակիցներ:
ԻՊ-ի աջակիցների մոտից առգրավվել են բազմաթիվ պայթուցիկներ, զենք-զինամթերք, որոնք նախատեսվել են Հյուսիսային Կովկասում ահաբեկչությունների համար: Գործողությունն անցկացվել է ՆԳՆ-ի հետ համատեղ: