06/03/2018 10:03
Նիկոլ Փաշինյանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար։
«Այս գրության մեջ երկու խնդիր է բարձրացվում, նախ, մեր լսումների ընթացքում պարզվեց, որ մարտի 1-ի ու 2-ի գործերը քննող քննչական խումբը այդպես էլ գործին չի կցել 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի ու Սեդա Սաֆարյանի զեկույցը», - Facebook-ում տեսաուղերձով նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ երկրորդ կարևորագույն հանգամանքը, որ պարզվել է իրենց հրավիրած լսումների ընթացքում այն է, «որ մինչև հիմա՝ Մարտի 1-ից 10 տարի անց, նախաքննության մարմինը չի մարզել, թե երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ ցուցարարները մեքենաների հետևից դուրս էին գալիս ու կրակում զինվորների վրա ու թաքնվում, այս հայտարարությունը ինչ փաստական նյութի հիմա են վրա հիմնված»։
Մանրամասնետը՝ տեսանյութում։