09/03/2018 14:50
ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով ավելի քան մեկ միլիոն մարդ առանց էլեկտրաէներգիայի է մնացել
Ավելի քան մեկ միլիոն մարդ առանց էլեկտրաէներգիայի է մնացել ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում՝ անբարենպաստ եղանակային պայմանների, այդ թվում՝ ձյան առատ տեղումների պատճառով, հայտնել Է NBC հեռուստաընկերությունը, փոխանցում է ТАСС-ը:
Նրա տվյալնով՝ համատարած անջատումներ են տեղի ունեցել, մասնավորապես, Նյու Ջերսիի, Նյու Յորքի, Մասաչուսեթսի նահանգների առանձին բնակավայրերում: Բացի նրանցից, եղանակը տհաճ անակնկալներ Է մատուցել Քոնեքթիքութի, Ռոդ Այլենդի, Վերմոնտի, Նյու Հեմփշիրի, Մենի նահանգների բնակիչներին: Տարերքի հարվածի գոտում հայտնված տարածաշրջաններում կոմունալ ծառայությունները բերվել են աշխատանքի արտակարգ ռեժիմի: FlightAware պորտալի տվյալների համաձայն, որը հետևում է օդանավերի տեղաշարժումներին, հինգշաբթի ԱՄՆ-ում չեղարկվել են 500-ից ավելի ավիաչվերթներ: NBC-ի տեղեկատվության համաձայն՝ տարերքն առնվազն երկու մարդու մահվան պատճառ է դարձել: