12/03/2018 14:54
Կատմանդուի օդանավակայանից քիչ հեռու ինքնաթիռ է կործանվել
US-Bangla բանգլադեշյան ավիաընկերության մասնավոր ինքնթիռը վթարի է ենթարկվել Կատմանդուի Տրիբհուվանայի անվան միջազգային օդանավակայանից քիչ հեռու, գրում է Kathmandu Post թերթը՝ հղում անելով օդանավակայանի ներկայացուցչին, փոխանցում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ վայրէջք կատարելիս ինքնաթիռը չի կարողացել է թռիչքուղու վրա դուրս գալ և փոխարենը ընկել է օդանավակայանից դեպի արևելք գտնվող ֆուտբոլի դաշտի վրա: Ըստ թերթի՝ վթարից հետո օդանավն այրվել է: Իշխանությունները կարծում են, որ վթարի հետևանքով զոհեր կան, սակայն պաշտոնական հաստատում դեռ չի ստացվել: