13/03/2018 16:49
ՕՐՕ դաշինքը չի գործում. Արմեն Մարտիրոսյան
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը չի գործում, Ազատություն ՌԿ-ի եթերում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Չի գործում շատ պարզ պատճառով, որովհետև բոլորը դաշինքները, որոնք մասնակցում են ընտրություններին, եթե չեն հաջողում, իրենց գործունեությունը դադարեցնում են», - ասաց Մարտիրոսյանը։
Բայց սա, նրա խոսքով, չի նշանակում, որ եթե համագործակցության ինչ-որ ձևաչափ կամ հնարավորություն լինի, իրենց գործընկերների հետ չեն համագործակցի։