13/03/2018 17:07
Պատմության մեջ առաջին անգամ ամերիկյան ԿՀՎ-ն կին է ղեկավարելու
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) կգլխավորի Ջինա Հասփելը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով, Հասփելը կդառնա պատմության մեջ առաջին կինը, որը ղեկավարելու է ԿՀՎ-ն:
Հիշեցնենք, այսօր Դ.Թրամփը հայտարարել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին աշխատանքից ազատելու մասին: Նոր պետքարտուղար կնշանակվի ԿՀՎ-ի նախկին ղեկավար Մայք Պոմպեոն:
Mike Pompeo, Director of the CIA, will become our new Secretary of State. He will do a fantastic job! Thank you to Rex Tillerson for his service! Gina Haspel will become the new Director of the CIA, and the first woman so chosen. Congratulations to all!
— Donald J. Trump (@realDonaldTrump) March 13, 2018