14/03/2018 10:40
Ռուսաստանում ձերբակալել են ԻՊ-ի 60 համախոհի (Տեսանյութ)
ՌԴ ԱԴԾ-ն և ՆԳՆ-ն Մոսկվայում և Մերձմոսկվայում կասեցրել է էթնիկ հանցավոր խմբավորման գործունեությունը, որի անդամները Սիրիա և Իրաք էին ուղղարկում «Իսլամական պետության» կողմնակիցների:
Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 60 մարդ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնին:
Նաև պարզվել է, որ էթնիկ հանցավոր խմբավորումը կեղծում էր փաստաթղթեր Միջին Ասիայից անօրինական միգրանտների համար: