15/03/2018 18:10
Ուկրաինայի գլխավոր դատախազը Նադեժդա Սավչենկոյին մեղադրել է ահաբեկչություն նախապատրաստելու համար
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն Գերագույն Ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին մեղադրել Է երկրի խորհրդարանում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու համար և առաջարկել նրան զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Հետաքննությունն ունի այն բանի անառարկելի ապացույցները, որ Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոն անձամբ պլանավորել, անձամբ հավաքագրել ու անձամբ ցուցմունքներ էտվել, թե ինչպես իրականացնել ահաբեկչական գործողությունն այս դահլիճում»,- հայտարարել է Լուցենկոն՝ հանդես գալով Գերագույն Ռադայում:
Նրա խոսքով՝ Սավչենկոն պլանավորում Էր մարտական նռնակներով ոչնչացել երկու օթյակ, «ականանետներով պայթեցնել Գերագույն Ռադայի գմբեթը և ինքնաձիգներով վերջ տալ նրանց, ովքեր ողջ կմնան»:
Լուցենկոն հավելել է, որ մարտի 15-ին մտադիր է խորհրդարանին զեկույց ներկայացնել Սավչենկոյին քրեական պատասխանատվության ենթարկելու, կալանքի տակ վերցնելու և ձերբակալելու վերաբերյալ: Նաև հայտնի է դարձել, որ Գերագույն ռադան Նադեժդա Սավչենկոյին բացառել է ազգային անվտանգության և պաշտպանության հարցերի կոմիտեի կազմից:
Մարտի 15-ին ավելի վաղ Սավչենկոն հարցաքննության համար ժամանել Էր Ուկրաինայի անվտանգության ծառայության Կիեւի վարչության գրասենյակ:
Սավչենկոն ինքը հայտարարել է, որ գլխավոր դատախազի հայտարարությունները գնահատում է որպես ահաբեկում: