15/03/2018 19:25
Պուտինը պատմել է, որ ստիպված է եղել ամառանոցում զենքը ձեռքին քնել
Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ 1990-ականներին Սանկտ Պետերբուրգում աշխատելու ժամանակ ինքը երբեմն ստիպված է եղել քնել զենքը ձեռքին, հայտնում է РИА Новости-ն։
Պուտինի մասին Անդրեյ Կոնդրաշովի փաստագրական ֆիլմի երկրորդ մասում նախագահի ընկեր Սերգեյ Ռոլդուգինն էր պատմել Պուտինի կյանքից նման մի դրվագի մասին։
Նախագահը, մեկնաբանելով այդ դեպքը, նշել է, որ «ավազակային Պետերբուգի մասին» շատ հորինված բաներ են ասում, բայց ընդհանուր առմամբ «իրավիճակը մարտական է եղել»։
«Ես իմ ամառանոցում պառկում էի քնելու զենքով, դա ճշմարտություն է։ Բայց ժամանակներն էին այդպիսին», - ասում է Պուտինը։