15/03/2018 15:45
Մեքսիկայում նախագահի թեկնածուն մերժել է ԱՄՆ-ի հետ պատի համար վճարելու գաղափարը
Մեքսիկայի «Ամեն ինչ Մեքսիկայի համար» կոալիցիայից առաջադրված նախագահի թեկնածու Խոսե Անտոնիո Միդը հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի վճարի ԱՄՆ սահմանին պատի կառուցման համար, փոխանցում է РИА Новости-ն:
«Ոչ, ոչ մի պարագայում», - ասել է Միդը լրագրողներին:
ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև պահպանվում են մի շարք տարաձայնությունները, այդ թվում՝ Հյուսիսամերիկյան ազատ առևտրի գոտու արդիականացման հարցում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև խոստացել է Մեքսիկայի սահմանին պատ կառուցել և մեքսիկացիներին ստիպել վճարել դրա համար, ինչը հարևան երկրում չափազանց բացասական արձագանք է առաջացրել: