21/03/2018 10:18
Թրամփը շնորհավորել է Պուտինին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և շնորհավորել նրան նախագահի ընտրություններում հաղթելու կապակցությամբ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Կրեմլի հաղորդագրությունից հետո Սպիտակ տունը ևս հաղորդագրություն է տարածել երկու երկրների ղեկավարների զրույցի վերաբերյալ, հայտնում է Gazeta.ru-ն:
«Առաջնորդները քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը և պայմանավորվել շարունակել երկխոսությունը ընդհանուր ազգային անվտանգության ոլորտի առաջնահերթությունների և մարտահրավերների վերաբերյալ», - ասվում է ամերիկյան վարչակազմի հաղորդագրության մեջ:
Թրամփը գոհ է մնացել ՌԴ նախագահի հետ բանակցություններից, նաև չի բացառել, որ մոտ ապագայում կարող է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ: