22/03/2018 20:27
Չինաստանն առաջին անգամ անվարորդ տանկ է ցուցադրել
Չինաստանն առաջին անգամ ներկայացրել է իր անվարորդ տանկը, որը կարող է հանդերձվել արհեստական ինտելեկտով, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով South China Morning Post թերթին:
Հեռակառավարվող զրահամեքենայի փորձարկումների կադրերը ցուցադրվել են պետական հեռուստատեսությամբ: Խոսքը վերաբերում է 59 տիպի (գործարանային նշանը՝ WZ-120) միջին տանկերի կատարելագործմանը, որոնք ստեղծվել են խորհրդային T-50-ի հիման վրա:
Դրանք Չինաստանում զանգվածաբար թողարկվել են անցյալ դարի 50-ական թվակաների վերջից մինչև 80-ական թվականների կեսերը: Դրանց շատ նմուշներ մինչ օրս գտնվում են սարքին տեխնիկական վիճակում: