03/04/2018 19:46
Իրաքի զինուժերը գործողություն են իրականացրել Սիրիայում՝ ոչնչացնելով ԻՊ-ի պարագլուխների
Իրաքի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները հետախուզության հետ համատեղ հետապնդել և ոչնչացրել են «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման մի քանի հանգուցային պարագլուխների, հայտնել Է Al-Araby Al-Jadeed թերթը՝ հղում անելով Բաղդադի մի աղբյուր:
Ինչպես պնդում է հրատարակությունը, Դամասկոսն իրաքյան իշխանություններին թույլատրել է ուղղորդված հակաահաբեկչական գործողություններ անցկացնել՝ մինչև 30 կիլոմետր խորանալով սիրիական տարածքում:
Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել է, որ հանրապետությունը մտադիր է ահաբեկչության դեմ պայքարել Սիրիայում: