03/04/2018 15:12
Ֆրանսիայի Ռեյունիոն կղզում արթնացել Է հրաբուխը
Հնդկական օվկիանոսում Ֆրանսիայի Ռեյունիոն կզղու հարավ-արևելքում երեքշաբթի ակտիվացել է Պիտոն դը լա Ֆուռնեզ հրաբուխը, ասված է կղզու իշխանությունների հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
«Շատ բարձր սեյսմիկ ակտիվությունից հետո Պիտոն դը լա Ֆուռնեզ հրաբուխն ապրիլի 3-ի տեղական ժամանակով ժամը 11-ին սկսել է ժայթքել… Այժմ ժայթքման սկսվելու ոչ մի կարգի տեսողական հաստատումներ ստանալ հնարավոր չէ», - նշում են տեղական իշխանությունները:
Դրա հետ մեկտեղ, կղզեբնակների անվտանգության ապահովման նպատակով իշխանություններն ազդարարել են արտակարգ դրություն՝ կապված հրաբխի ժայթքման հետ: Հրաբխի շրջակա տարածք մուտքն անորոշ ժամանակով սահմանափակված է: Պիտոն դը լա Ֆուռնեզ հրաբուխը, որի առավելագույն բարձրությունը կազմում է 2632 մետր, գտնվում Է կղզու չբնակեցված մասում: