16/04/2018 12:08
Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի պաշտոնական առաջադրումը տեղի կունենա 13:00-ին. Բաղդասարյան
Այսօր ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը
Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները համատեղ նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնում կառաջադրեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը, լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Նրա խոսքով, նիստը տեղի կունենա ժամը 13։00-ին։
«Վարչապետի ընտրությունը տեղի կունենա վաղը ժամը 12։00-ին խորհրդարանում գումարվող հատուկ նիստի ժամանակ», - ասաց Վ.Բաղդասարյանը:
Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: