17/04/2018 09:30
Սեֆիլյանի կողմնակիցները չեն ուզում սատարել Նիկոլ Փաշինյանին. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրել է. «Ինչպես հայտնի է, Ժիրայր Սէֆիլյանը բանտից նամակով դիմել է իր կողմնակիցներին, որպեսզի սատարեն Նիկոլ Փաշինյանի շարժմանը։ Սակայն նրանց մեծ մասը ոչ միայն չեն սատարել, այլև համացանցում բավականին խիստ քննադատում են Փաշինյանին, ինչը, մեր աղբյուրի վկայությամբ, հարուցել է վերջինիս դժգոհությունը։ Մեր աղբյուրի խոսքով՝ «ծռականների» տրամադրությունը բացասական է դարձել Սաքունցի և այլոց՝ Արցախից հատուկ զորամիավորումներ բերելու մասին ստերից հետո, ինչը Սէֆիլյանի համակիրները ընկալել են որպես Փաշինյանի հանձնարարությամբ արված ստորություն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում