17/04/2018 09:41
Բաղրամյանում բախումից տուժած քաղաքացիներից բուժում են ստանում 12-ը. վիրահատված ոստիկանի վիճակը կայուն է
Ապրիլի 17-ի՝ ժամը 9։00-ի դրությամբ, Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում երեկ տուժած 12 քաղաքացի, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նրանցից մեկը երեկ վիրահատված ոստիկանն է, ում վիճակը գնահատվում է կայուն։
Մյուսների վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Նրանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ։
Բոլորն անցել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժում։