18/04/2018 23:07
Փաշինյանն ու հավաքի մասնակիցները հասան Բաղրամյան 26, բարի ծառայություն մաղթեցին ոստիկաններին և լքեցին տարածքը
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ավարտից հետո մասնակիցների հետ քայլերթ իրականացրեց դեպի Բաղրամյան պողոտա։
Հասնելով վարչապետի նստավայրի մոտ՝ Բաղրամյան 26, նրանք հանդիպեցին ոստիկանության ուժեղացված ստորաբաժանումների։
Երևանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ կարճատև զրույցից հետո, Ն.Փաշինյանը ոստիկաններին բարի ծառայություն և բարի գիշեր մաղթեց։
Դրանից հետո նա կոչ արեց իր համակիրներին լքել Բաղրամյանը և վերադառնալ։