19/04/2018 11:14
Կառավարության 3-րդ շենքի մոտ ծեծի ենթարկված լրագրողը գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ է ստացել
Այսօր առավոտյան կառավարության 3-րդ շենքի մոտ ծեծի ենթարկված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ լրագրող Տիրայր Մուրադյանն ունի տարբեր վնասվածքներ, այս մասին «Ազատությանն» ասել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը:
«Ունի գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ կոնք, ծոծրակային հատված: Հետագա բարդություներ չեն լինի, բայց մի քանի ժամ պարտավոր ենք հսկել», - նշել է Կարապետյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ քաղաքացիական հագուստով երկու ոստիկան ծեծի են ենթարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանին:
Դանիել Իոաննիսյանն Aysor.am-ին տեղեկացրել էր, որ լրագրողին ծեծի ենթարկածները հին օպերներ են: