20/04/2018 18:39
Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում խառնաշփոթ է (Լուսանկարներ)
Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում այս պահին խառնաշփոթ է. երթևեկությունը կանգնած է, փողոցը լի է ցուցարարներով, իսկ «կարմիրբերետավորները» փորձում են ուժ գործադրելով հեռացնել հավաքի մասնակիցներին։ Ոստիկանության ծառայողները նույնիսկ ուժ գործադրեցին տաքսու վարորդներից մեկի նկատմամբ, ինչի հետևանքով ուղևորուհու սիրտը վատացավ և նա դուրս եկավ մեքենայից։
Միաժամանակ, ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կենտրոնացրել Մաշտոցի պողոտայում։
Այդուհանդերձ, որքան էլ ոստիկանները փորձում էին հեռացնել մարդկանց, միևնույնն է, մարդիկ չէին հեռանում փողոցի երթևեկելի հատվածից, իսկ մեքենաները միացրել էին ազդանշանները։