21/04/2018 16:09
Անչափ հպարտ եմ մեր երիտասարդներով, նրանք են յուրաքանչյուր երկրի շարժիչ ուժը. Սևակ Խանաղյան
Հայկական մշակույթի և շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ իրենց իսկ համացանցային հարթակներում գրառումներով են հանդես գալիս՝ հօգուտ «Իմ քայլը» շարժման, առավելապես՝ այդ շարժման շարքերում գտնվող երիտասարդների:
Երգիչ, «Եվրատեսիլ-2018»-ի հայաստանյան ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը ևս զերծ չի մնացել այս ամենից:
«Ցավում եմ, որ այս պահին Հայաստանում չեմ... Թեև տարիներ շարունակ ապրել եմ արտերկրում, միտքս ու հոգիս միշտ եղել են հայրենիքիս և հայրենակիցներիս հետ: Անչափ հպարտ եմ մեր երիտասարդներով: Նրանք են յուրաքանչյուր երկրի շարժիչ ուժը, ապագան...», - գրել է երգիչը